ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՔՎԵ

Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբ ազգաբնակչությունը երկու օր է, ինչ քվեարկում է հանրաքվեում, որը նպատակ է հետապնդում արգելելու Կոսովոյի էթնիկ ալբանացիների կառավարությունը:

Ալբանացիների մեծամասնությունը արհամարանքով է մոտենում հանրաքվեին, որի արդյունքը թվում է արդեն որոշված է:

Պառակտված Միտրովիցայում և շրջակայքում բնակվող սերբ փոքրամասնությունը ցանկանում են իրենց քվեների միջոցով առաջ տանել իրենց այն պահանջը, որի համաձայն ուզում են անջատվել Կոսովոյից և վերամիավորվել Սերբիայի հետ: Սակայն Եվրոպակամ Միությունը և անգամ ԵՄ անդամակցությանը դիմած Բելգրադը դեմ են այդ ամենին` զգուշանալով հետագա հավանական էթնիկ լարվածություններից:

Հանրաքվեն կավարտվի այսօր երեկոյան:

15.02.2012