ՔԵՄԵՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՆՋԱՏՄԱՆԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մտադիր է պայքարել` Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատումը թույլ չտալու համար: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 16-ին:

«Ինձ համար դա քաղաքականության, ռազմավարության կամ հաշվարկի հարց չէ, դա մտքի, հոգու և սրտի հարց է: Մեր ընդհանուր տունը վտանգի մեջ է, և յուրաքանչյուր ոք, ով անտարբեր չէ, պետք է արտահայտվի»,-հայտարարել է վարչապետը`ավելացնելով, որ լավ կլինի, եթե միասին լինեն:

«Որպես Միացյալ Թագավորության մաս` Շոտլանդիան ուժեղ, անվտանգ և հարուստ է: Մենք ուժեղ ենք, քանի որ երբ միասին ենք, մեզ հետ հաշվի են նստում աշխարհում, մենք մշտական տեղ ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ազդեցություն ունենք ՆԱՏՕ-ում և Եվրոպայում»,- հայտարարել է Քեմերոնը:

17.02.2012