ՎԵՐԵԼԱԿ` ԱՌԱՆՑ ՀԱՏԱԿԻ, ԼՈՆԴՈՆՈՒՄ

Լոնդոնի առևտրի կենտրոններից մեկում նոր վերելակ են տեղադրել, որի հատակին անդունդ է նկարված։ Երբ բացվում են վերելակի դռները, հաճախորդները սարսափում են, քանի որ հատակի փոխարեն տեսնում են վերելակի տակ եղած անդունդը։

Իրականում դա 3D խափկանք է, որի հեղինակը նկարիչ Էնդրյու Ուոպկերն է։ Նա հայտարարել է, որ ցանկանում էր ստուգել մարդկանց արձագանքը Սթրաֆֆորդշիրի պուրակում տեղադրված նոր ատրակցիոնին։
Նոր պուրակը կբացվի հաջորդ ամսվա ընթացքում։ Ըստ առեղծվածների պուրակի տակ գտնվող քարանձավներում հրեշ է ապրում։

17.02.2012