ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների շարքում ամսական նվազագույն աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը Լյուքսեմբուրգում է: Այս երկրում նվազագույն աշխատավարձը սահմանված է 1801 եվրո մակարդակում: Եվրոպական երկրների համեմատությամբ համեմատաբար բարձր աշխատավարձ գրանցվել է նաև Իռլանդիայում (1462 եվրո) և Հոլանդիայում (1447 եվրո):

Ըստ եվրոպական վիճակագրական ծառայության տվյալների` Եվրոպայում նվազագույն աշխատավարձի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ռումիանիայում և Բուլղարիայում: Այս երկրներում ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է համապատասխանաբար 162 եվրո և 138 եվրո:

Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում ամսական նվազագույն աշխատավարձը կազմել է 971 եվրո:

24.02.2012