Հաքերային հարձակում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կայքի վրա

Հարգելի ընթերցողներ և գործընկերներ,

Հայտնում ենք, որ «Եվրոպական ինտեգրացիա» կայքը փետրվարի 27ին ենթարկվել է ադրբեջանական հաքերների հարձակման: Ամբողջ օրը կայքը չի գործել, ինչի համար հայցում եք Ձեր ներողամտությունը:

Այժմ մեր ադմինիստրատիվ թիմն աշխատում է կայքի վերականգնողական աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ: Մինչև օրվա վերջը կայքի գործունեությունը լիովին կվերականգնվի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նման հարձակման էր ենթարկվել  նաև մեր գործընկերոջ` “Արմեդիա” ՏՎԳ-ի կայքը:

Ամեն ինչ թույլ է տալիս ենթադրելու, որ հայկական կայքերից յուրաքանչյուրը  կարող է ենթարկվել նման հարձակումների, ուստի կոչ ենք անում մեր  գործընկերներին ուժեղացնելու անվտանգության համակարգերը:

Հարգանքներով,

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ