ԵՄ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՖԻՆԱՍՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

ԵՄ-ն դուրս է գալիս ֆինանսական ճգնաժամից, սակայն սոցիալական լարվածության աճի վտանգը դեռ պահպանվում է, այդ մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

«Եվրագոտու ճգնաժամի ստորին կետն անցած է: Այժմ մենք ԵՄ ֆինանսական շուկաներում կայունացման հստակ նշույլներ ենք տեսնում»-ասել է Ռոմպեյը Բրյուսելում կայացած ԵՄ սոցիալական գագաթաժողովի ժամանակ:

Սոցիալական կամ եռակողմ գագաթաժողովը ԵՄ ղեկավարների ամենամյա հանդիպում է «սոցիալական գործընկերների հետ»՝ արհմիություններ և գործատուներ: Այն տեղի է ունենում ԵՄ գարնանային գագաթաժողովի նախօրեին:

02.03.2012