ԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՆԴԱՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է 2 ՏԱՐՈՎ

ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի մանդատը ԵՄ ղեկավարների միաձայն որոշմամբ երկարացվել է մինչև 2014թ. նոյեմբերի 30-ը։ Այդ ընթացքում Ռոմպեյը կստանձնի նաև եվրագու գագաթաժողովների նախագահությունը։

ԵՄ նախագահի պաշտոնի համար այլընտրանքային թեկնածուներ չեն առաջադրվել։

ԵՄ նախագահի՝ խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվում են 2,5 տարով մի անգամ վերընտրվելու իրավունքով։
Հերման վան Ռոմպեյը Բելգիայի վարչապետն է։ Նա ընտրվել է ԵՄ նախագահի պաշտոնում 2009թ.՝ դառնալով ԵՄ առաջին նախագահը։ Այդ պաշտոնը զբաղեցնելու համար նա վայր է դրել Բելգիայի վարչապետի իր լիազորությունները։

02.03.2012