ՊԻԿԱՍՈՅԻ «ԵՐԵԽԱՆ ԵՎ ԱՂԱՎՆԻՆ» ԿՏԱՎՆ ԱՐԺԵ 80 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել Պաբլո Պիկասոյի «Երեխան և աղավնին» կտավը: Նկարի գնորդն անհատապես է ընտրվելու, այսինքն աճուրդ չի լինելու:

Կտավի գինը շուրջ 80 միլիոն դոլար է: Կտավը մասնավոր ձեռքերում է, սակայն կոնկրետ ում է պատկանում, չի հրապարակվում:

Ներկայումս Պիկասոն աշխարհի ամենաթանկարժեք նկարիչներից է: Մասնավորապես, նրա կտավներից մեկին է պատկանում վաճառքի գնի համաշխարհային ռեկորդը, 2010-ին այն աճուրդում վաճառվել է 106,5 միլիոն դոլարով:

05.03.2012