ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ԴԵՖՈԼՏԻՑ

Հունաստանին հաջողվել է խուսափել դեֆոլտից. բոլոր մասնավոր վարկատուները պարտքային պարտականությունների փոխանակման շուրջ համաձայնության են եկել:

Աթենքին փոխանակության համար անհրաժեշտ էր վարկատուների 75%-ի համաձայնությունը: Ըստ ստացված տեղեկության` համաձայնություն են տվել միայն պարտատոմսեր ունեցողների 85% -ը` չնայած որ կառավարությունը 90% բաժնետոմսերի պարտատոմսերի փոխանակման հույս ուներ:

Պարտքի վերաձևավորումը ենթադրում է ներդրողների կողմից հունական պարտքի 74% -ի մարում: Պատմության մեջ նման խոշորագույն գործարքի շնորհիվ Հունաստանի պետական պարտքը կկրճատվի ավելի քան 100 միլիարդ եվրոյով:

Վարկատուների համար պարտքի վերակառուցումը Հունաստանում անկանոն դեֆոլտի և դրանից հետո նաև ԵՄ-ի բանկային համակարգի ճգնաժամի դադարեցման հիմնական տարրերից մեկն է:

09.03.2012