ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹ Է ՏՎԵԼ

Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը հայտարարել է, որ մարտի 12-ին Ստրասբուրգում մեկնարկող նստաշրջանի ժամանակ ԵՄ-ի և Բելառուսի միջև դիվանագիտական հակասությունները չեն քննարկվի։

«Մենք դիտավորյալ որոշել ենք երկու շաբաթ հետո հաստատել Բելառուսի բանաձևը Բրյուսելում կայանալիք նստաշրջանի ժամանակ»,-այս մասին Պրոտասևիչը հայտնել է Եվրոպայի ազատություն ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ:

Նա հավելել է. «Պաշտոնապես կարող եք լսել, որ Եվրախորհրդարանի նստաշրջանի օրակարգը արդեն իսկ չափից դուրս հագեցած է։ Սակայն վերջին շրջանում տեղի ունեցան եվրոպական պատմության մեջ աննախադեպ իրադարձություններ։ Բելառուսի և ԵՄ-ի միջև հակամարտությունն այնքան է սրվել, որ այժմ միայն մեկ քայլ է մնացել դիվանագիտական հարաբերությունների փաստացի դադարեցմանը՝ խնդրել բելառուսական դեսպաններին վերադառնալ խորհրդակցությունների և այդ կերպ սահմանափակել դիվանագիտական հարաբերություններն այն մակարդակի, որն այժմ կա Վաշինգտոնի և Մինսկի միջև։ Միգուցե այդ երկու շաբաթները սթափեցնեն։ Մենք չենք ուզում մեկուսացնել Բելառուսը, բայց ցանկանում ենք Մինսկից հասնել նրան, ինչը մեր համար հատուկ նշանակություն ունի՝ այսօրվա դրությամբ դա քաղբանտարկյալների ազատ արձակումն է»։

12.03.2012