ՖՐԱՆՍԻԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼՔԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏԻՆ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին քննադատել է ԵՄ միգրացիոն քաղաքականությունն ու սպառանցել միջոցներ ձեռնարկել, եթե այդ ոլորտում փոփոխություններ չլինեն:

«Ֆրանսիան կդադարեցնի Շենգենյան համաձայնագրերին իր մասնակցությունը, եթե միգրանտների դեմ ԵՄ սահմանների ամրապնդման առումով առաջընթաց չլինի»,-կիրակի հայտարարել է Սարկոզին իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Սարկոզին ավելի վաղ հայտարարել էր, որ ուզում է կրկնակի կրճատել Ֆրանսիայի տարածք մտնող միգրանտների թիվը՝ այն հասցնելով տարեկան 100 հազարի:
Սարկոզին նաև առաջարկել է սահմանափակումներ կիրառել, որպեսզի օտարերկրացիները չկարողանան օգտվել անապահովների համար նախատեսված սոցիալական օգնությունից:

12.03.2012