ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԽԱՉ ԿՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԻՆ

Բրիտանական խորհրդարանն ընդունել է որոշում արգելել քրիստոնեական խաչեր կրելն աշխատանքայի ժամերին: Այդ մասին հաղորդում է The Daily Telegraph-ը` հղում կատարելով երկրի նախարարների կաբինետին:

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ խաչերի կրումը պարտադիր չէ հավատացյալ քրիստոնյաների համար: Այդ իսկ պատճառով գործատուներն իրավունք ունեն արգելել խաչեր կրելն իրենց աշխատակիցներին և նույնիսկ աշխատանքից ազատել նրանց, ովքեր կպնդկեն խաչ կրելու իրենց իրավունքը:

Նման հայտարարություն հնչել է այն բանից հետո, երբ British Airways-ի աշխատակցուհի Նադյա Էվեյդանը (Nadia Eweida) և բուժքույր Շիրլի Չապլինը (Shirley Chaplin) դատական գործ էին հարուցել, որով փորձում էին ապացուցել իրենց նկատմամբ դիսկրիմինացիայի փաստը գործատուների կողմից, ովքեր նրանց աշխատանքային ժամերին արգելել են խաչ կրել:

Հայտնի է, որ կանայք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելացնենք, որ քրիստոնյաների իրավունքն աշխատանքի ընթացքում խաչ կրելը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցնիայի 9-րդ հոդվածով, որում ասվում է մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքի մասին:

13.03.2012