ՄՈՆՏԻՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԳԼԽԱՎՈՐԵԼ ԵՎՐԱԽՈՒՄԲԸ

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին մտադիր չէ գլխավորել Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբը)։ Այդ մասին նա հայտարարել է Անգելա Մերկելի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Յունկերը, ով պետք է հունիսի վերջում լքի իր պաշտոնը, կարծիք է հայտնել, թե Մարիո Մոնտին կարող է Եվրախմբի արտակարգ նախագահ դառնալ։

«Դուք կարծում եք Իտալիայի վարչապետը ժամանակ ունի՞ որևէ այլ պաշտոններ զբաղեցնելու համար»,- այսպես է պատասխանել Մոնտին լրագրողների հարցին։

14.03.2012