ԵՄ-Ն ՍԱՌԵՑՐԵԼ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՆ

ԵՄ ֆինանսների նախարարները սառեցրել են Հունգարիայի 495 մլն եվրոյի օգնության տրամադրումը։ Նման որոշումը բացատրվել է նրանով, որ Բուդապեշտը չի կարողացել կրճատել բյուջեի դեֆիցիտը։

Այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի հունիսին։ Գերմանիան և Ավստրիան, որոնց բանկերը մեծ դեր են խաղում Հունգարիայի ֆինանսական համակարգում, հանդես են եկել նման փոխզիջումային առաջարկով։ Մինչդեռ ԵՄ մյուս անդամներն անհանգստացած են, որ ցանկացած ուշացում կարող է դժվարացնել բանակցությունները ԵՄ-ի և ԱՄՀ-ի միջև։

Ըստ առաջադրված պայմանների, Հունգարիան մինչև սեպտեմբեր պետք է երաշխիքներ տրամադրի, որ 2013թ.-ին երկրի բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը։

14.03.2012