9 ԵՐԿՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ iPad-Ի ՎԱՃԱՌՔՆԵՐԸ

Apple ընկերությունն այսօր կմեկնարկի պլանշետային համակարգիչ iPad-ի երրորդ սերնդի վաճառքները: Նոր համակարգիչը տեխնիկապես հանդիսանում է իր դասում ամենակատարյալ սարքավորումներից մեկը:

Վաճառքները մեկնարկում են ԱՄՆ և ևս ինը երկրների շուկաներում տեղի ժամանակով 08:00:

iPad-ի նոր տարբերակը ներկայացվել է մարտի 7-ին: Սպասվածին հակառակ, սարքավորումն առաձնահատուկ անվանում կամ ինդեքս չստացավ. գովազդայիւն հոլովակներում այն ներկայացվում է ` որպես «նոր iPad»:

16.03.2012