ԳԵՐՄԱՆԻԱՆ ԼՂ ՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Գերմանիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելն, այսօր` մարտի 16-ին, Երեւանում` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք հակամարտությունը Բաքու կատարած նրա այցի ժամանակ, նախարարը նշել է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված հանդիպումների շրջանակում ղարաբաղյան հակամարությունը քննարկվել է: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարության օգտին.

«Խաղաղ կարգավորումը դա այն է, ինչին մենք ձգտում ենք, եւ միասին աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ:»

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ հակամարտության մեջ ստատուս-քվոն չի կարող երկարատեւ լինել, իսկ խաղաղ կարգավորումը տարածաշրջանում դիվիդենտներ կբերին բոլորին, այդ թվում Հայաստանին: Ուստիեւ, նրա խոսքով, փոխհամաձայնեցված տարբերակը պետք է փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

16.03.2012