ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Երկուշաբթի օրը Պրահայում հակակառավարական ցույցեր են անցկացվել, ցուցարարները պահանաջել են կառավարության հրաժարականը և այն անվանել են «1989թ.-ի թավշյա հեղափոխությունից հետո ամենավատ կառավարությունը»։

Ցուցարարների դժգոհությունն է հարուցել խիստ տնտեսման և սոցիալական ծախսերի կրճատումների ծրագիրը։ Նրանք ընդունել են բարեփոխումների քննադատությամբ հատուկ հայտարարություն, որն այսօր պետք է քննարկվի Խորհրդարանի ստորին պալատում։

20.03.2012