ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ

Գերմանական Deutsche Bank-ն առաջ է անցել ֆրանսիական BNP Paribas SA բանկից և դարձել Եվրոպայի խոշորագույն բանկը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ փաստելով, որ Deutsche Bank-ի ակտիվների ծավալն աճել է նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Հրապարակված ֆինասնական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով Deutsche Bank-ի ակտիվների ծավալը, տարեկան կտրվածքով, աճել է 14%-ով և կազմել 2,16 տրիլիոն եվրո: Միևնույն ժամանակ, բանկի զուտ շահույթն աճել է 79%-ով և կազմել 4,13 մլրդ եվրո:

Գերմնական Deutsche Bank-ը հիմնադրվել 1870 թվականին և համարվում է Գերմնաիայի խոշորագույն բանկային խումբը: Բանկը գործունեություն է ծավալում աշխարհի 72 երկրում:

28.03.2012