ԻՍՊԱՆԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ

Իսպանիայի կառավարությունը հաստատել է 2012թ. բյուջեի կրճատման նախագիծը, որը ենթադրում է տնտեսել 27 մլրդ եվրո (36մլրդ ԱՄՆ դոլար), այդ թվում` նախարարությունների ծախսերի կրճատման հաշվին։ Այդ մասին հայտարարել է կառավարության մամլո քարտուղար Սորայա Սաենց դե Սանտամարիան։

Ենթադրվում է, որ նախարարությունները ծախսերն ընթացիկ տարվա ընթացքում կկրճատեն 16,9%-ով։ Եվրոպական կետնրոնական բանկն իր հերթին կողմ է հանդես գալիս խիստ տնտեսման միջոցառումները կյանքի կոչելուն, այդ թվում` հատուկ իրավական միջոցառումների օգնությամբ։

02.04.2012