ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը «Կենաց ծառ» միջազգային մրցանակ է ստացել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գրասենյակում կայացել է Ազգային, մշակութային և հոգևոր ժառանգության վերածննդի բարեգործական հիմնադրամի «Կենաց ծառ» միջազգային մրցանակի դափնեկիրների ավանդական մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցանակի համար առաջադրվել էին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Գալին, Մոսկվայի Ռերիխի անվան թանգարանի տնօրեն Լյուդմիլա Շապոշնիկովան, հնդկաստանցի քաղաքական գործիչ և փիլիսոփա Քարան Սինգհը, ինչպես նաև ֆրանսահայ հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:

04.04.2012