ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄՈՏ

77-ամյա հույն տղամարդ ինքնասպանություն է գործել Աթենքի կենտրոնում` խորհրդաանի շենքի մոտ` ֆինանսական հուսահատությունից դրդված:

Որոշ ականատեսների խոսքերով ինքնասպանությունից առաջ մեծահասկակ մարդը գոչել է «Եվ ես պարտքեր չեմ թողնի իմ երեխաների ուսերին», ոմանք էլ հերքում են այս բացականչությունը:

Պատահարը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 4-in` տեղական ժամանակով առավոտյան 9-ին: Հունական լրատվամիջոցների տվլյալներով այդ մարդը Դմիտրիս Քրիստուլասն է եղել, սակայն այս փաստը դեռ ոստիկանության կողմից պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Ինքնասպանության գրություն է հայտնաբերվել դիակի մոտ, որը ինքնասպանության պատճառ է համարում երկրում տիրող ծանր ֆինանսական ճգնածամը` համեմատելով Պապադեմոսի կառավարությունը այն Երկրորդ աշխարհամարտի տարիների հունական կառավարության հետ:

05.04.2012