ԱԹԵՆՔՈՒՄ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԻՑ ՀԵՏՈ

Աթենքի կենտրոնում`Խորհրդարանի մոտակայքում արդեն երկու օր է ինչ բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ցուցարարների միջև:

Մի խումբ մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ի հիշատակ երկու օր առաջ կյանքին վերջ տված 77-ամյա նախկին դեղագործ Դիմիտրիս Քրիստուլասի: Համաձայն թոշակառուի թողած գրությանը` պատճառը հունական կառավարության կողմից իրականացվող ծանր սոցիալ տնտեսական քաղաքականությունն է:

«Մարդասպաննե~ր, մարդասպաննե~ր» բղավող ցուցարարներին խորհրդարանի մոտակայքից ցրելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել:

Այս ինքնասպանությունը հասարակության շրջանում խոր կարեկցանքի ալիք է բարձրացրել, և շատերը ձեռագիր գրություններ, մոմեր և ծաղիկներ են թողել դեպքի վայրում:

Հունաստանի քաղաքացիների մոտ ատելության ու անհանդուրժողականության ալիքը հետզհետե ավելի է մեծանում աշխատավարձերի և թոշակների շարունակական կրճատումների պատճառով:

Վերլուծաբանները մեղադրում են կառավարությանն առ այն, որ 2009թ. ի վեր երկրում ինքնասպանույթունների կտրուկ աճ է նկատվել: Հունական լրատվամիջոցները Քրիստուլասին կոչում են «Հունաստանի նահատակ»:

06.04.2012