ԲՐԵՅՎԻԿԸ ՄԵՂՍՈՒՆԱԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Կրկնակի հոգեբանական փորձաքննությունը նորվեգացի մարդասպան Անդերս Բրեյվիկին բավականաչափ մեղսունակ է ճանաչել դատարանի առջև կանգնելու համար: Թեև, ինչպես նշել են փորձագետները, Բրեյվիկն ունի որոշ հոգեկան խանգարումներ, այնուամենայնիվ, դատարանի առջև կկանգնի հաջորդ երկուշաբթի։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ ահաբեկիչը Նորվեգիայի Ուտոյա կղզում 77 մարդ է սպանել։

Նախկին հետազոտությունները Բրեյվիկին անմեղսունակ էին համարել, իսկ ահաբեկչին բանտ կամ հոգեբուժարան ուղարկելու հարցը վճռվում է հենց մեղսունակությամբ:

Փորձագետների կարծիքով հոգեբանական խնդիրներ ունեցող մարդը չէր կարող իրագործել նման լավ կազմակերպված հարձակում: Բացի այդ, նորվեգացի ահաբեկիչն իր նամակում նշել էր, որ հոգեբուժարան գնալնիր համար մահից էլ վատ է։

11.04.2012