ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 16-27-ը, արդեն 4-րդ անգամ, կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում ընթացող կինոշուկային, իսկ փառատոնին կներկայացվի Արմեն Ռոնովի «Քո ցավն իմն է» ֆիլմը:

Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձեւաչափով. հայկական կինոընկերությունները, ի դեմս Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որտեղ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթները`«Լուսավոր շրջան» («Սրբագրողը»), «Անհայտ հերոսուհին», «Կիսալուսնի ծովածոցը», «Ձգված պարանի վրա», «Մուժիկ Ա», «Քո ցավը իմն է», «Փոքրիկ իշխանը», «Մարցիպանի ոգին», «Երրորդ կարգի տոմս», «Ախ նորից էդ Նոր տարին», «Ձոն աթարին», «Ներիր ինձ», «Մեմե դ՛Արմենի», «Անահիտ», «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ», «Փաստավավերագրական կինոնախագծեր»:

16.04.2012