«Համագործակցություն և մասնակցություն.մարտահրավերներ երիտասարդներին` կերտել կայուն և ժողովրդավար հասարակություն արդար ընտրությունների միջոցով»

Թրեյնինգ կուրս

Ապրիլի 25-30, 2012 (Աղավնաձոր)

«Հանուն Մարդկային Կայուն Զարգացման» ասոցիացիան, Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական Հիմանդրամի աջակցությամբ, ինչպես նաև Եվրապական Ուսումնասիրությունների Կենտրոնի, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ի, «Արմեդիա» ՏՎԳ-ի, «Հայաստանի Ծառատունկ Ծրագիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է հնգօրյա թրեյնինգ կուրս «Համագործակցություն և մասնակցություն. Մարտահրավերներ երիտասարդներին` կերտել կայուն և ժողովրդավար հասարակություն արդար ընտրությունների միջոցով» խորագրով:
Ծրագիրն անցկացվելու է սույն թվականի ապրիլի 25-30ը, Աղավնաձորում:
Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահավերներիի առաջ՝ կերտել ժողովդավար հասարակություն և պետություն: Ցանկացած երկրում ժողովրդավարության կարևոր չափանիշներից մեկը` արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելն է, որը հնարավոր չէ կյանքի կոչել առանց շահագրգիռ և ինֆորմացված հասարակության:
Ուստի սույն ծրագիրն ուղղված է`
1. նպաստելու երիտասարդների `
• ընտրական գործընթացների իրազեկման բարձրացմանը;
• ակտիվ և գիտակցված մասնակցությանը ընտրական գործընթացներում;
• վերահսկողության դերի բարձրացմանը ընտրական գործընթացներում;
2. նախադրյալներ ստեղծել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը;
3.ուժեղացնել առաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդների հետաքրքրությունը ընտրական պրոցեսների նկատմամբ՝ նպաստելով նրանց քաղաքական և քաղաքացիական կամքի դրսևորմանը :

Ծրագրի առանցքային թեմաներն են `
1. Ընտրական գործընթացները;
2. Ընտրողների իրավունքներն ու պարտականությունները;
3. Հին ու նոր ընտրական օրենսգիրքը;
4. Քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի դերը ընտրական գործընթացում;

5. Եվրոպական կառույցներ, վերջիններիս դիրքորոշումը մարդու իրավունքների, ժողովրդավարության կայացման, հակամարտությունների կարգավորման և երիտասարդական ներգրավվածության վերաբերյալ;
6. Արևելյան Գործընկերություն, ԵՄ-Հայաստան Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիր:

Ծրագրի փորձագետներ են `
1. Կարեն Բեքարյան` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ;
2. Կարինե Դանիելյան `«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ;
3. Արտաշես Ավագյան`«Ֆինանսների նախարարություն»;
4. Սիրանույշ Սահակյան`«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն;
5. Աշոտ Ալեքսանյան`«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն:

Մասնակիցների ընտրության կարգը`
Ծրագրի մասնակիցներ կարող են լինել 18-35 տարեկան տեղական և ռեգիոնալ երիտասարդական կենտրոնների, ուսանողական միությունների, համալսարանների, ուսանողական միությունների, քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լրացված հայտերն ուղարկել
nersisyan.liana@gmail.com էլ.հասցեյով մինչև 23.04.2012:
Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 24.04.2012 :

ԾՐԱԳՐԻ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳՈՒՄ Է ԿԱԶՄԿՈՄԻՏԵՆ :