ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵ՞Ն ԱՄՆ-ԻՆ

Եվրահանձնաժողովը կարող է կողմ քվերակել Եվրամիության քաղաքացի հանդիսացող ավիաուղևորների անձնական տվյալների` ԱՄՆ ներքին անվտանգության ուժերին փոխանցելուն:

Օրինագիծն արդեն վեճեր է առաջացրել: Օրինագծի կողմնակիցները կարծում են, որ այն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի համար: Սակայն օրինագծի հակառակորդները հայտարարում են, որ քաղաքացիների անձնական տվյալները չպետք է փոխանցվեն երրորդ երկրին:

Տվյալները, որոնք հնարավոր է` փոխանցվեն ԱՄՆ-ին, պետք է պարունակեն քաղաքացու վարկային քարտերի համարները, կրոնական համոզմունքներն ու հեռախոսահամարները:

19.04.2012