ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻ ԻՄԻՋԸ

Ֆրանսիացիները նախագահին ընտրելու են իմիջով և արժեքներով, ոչ թե ծրագրերով, որոնք հիմնական թեկնածուներ Ֆրանսուա Օլանդի և գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի մոտ գրեթե չեն տարբերվում։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-ին, երկրորդը մայիսի 6-ին։
Վերջին սոց. հարցումների տվյալներով սոցիալիստ Օլանդը կարող է առաջ անցնել Սարկոզիից առաջին փուլում 1-2,5%-ով։ Երկրորդ փուլում հարցումները հաղթանակ են խոստանում Օլանդին 53 — 58%, իսկ Սարկոզիին 42 — 47%։

20.04.2012