ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ NABUCCO-ԻՑ

Հունգարիայի MOL նավթագազային ընկերությունը դուրս է գալիս Nabucco նախագծից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, շեշտելով, որ նախագիծն անհանգստություններ է առաջացնում: Ընկերության ղեկավարն, իր հերթին, ավելի ուշ ասել է, որ Nabucco-ն մի շարք «անորոշություններ ունի, որոնք անհնար է անտեսել»:

Nabucco խողովակաշարի միջոցով նախատեսված էր կասպյան տարածաշրջանից գազ առաքել եվրոպական մի շարք երկրներ:

Նախապես Nabucco-ով, նախատեսված էր վառելիք առաքել տարեկան մոտ 31 մլրդ խ/մ ծավալով և այն ունենալու էր 3900 կմ երկարություն: Արդեն մի քանի տարի է չի սկսվում խողովակաշարի շինարարությունը:

25.04.2012