ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ՇԵՆԳԵՆԸ

Գերմանիայի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարներն առաջարկում են ժամանակավոր սահմանային վերահսկողություն հաստատել Շենգենյան գոտում։ Այդ նախաձեռնությունը կքննարկվի ապրիլի 26-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Գերմանիայի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը և նրա ֆրանսիացի գործընկեր Կլոդ Գեանը ցանկանում են շտկումներ մտցնել Շենգենի համաձայնագրի մեջ և անդամ-երկրներին հնարավորություն տալ սեփական հայեցողությամբ ժամանակավոր վերահսկաղություն հաստատել սահմանների վրա։

Վերահսկողությունը նախատեսվում է հաստատել 30 օրով։ Իրենց նախաձեռնությունը նախարարները հիմնավորում են նրանով, որ «ԵՄ մի շարք անդամներ ի վիճակի չեն պաշտպանել իրենց սահմանները անօրինական միգրանտներից»։

25.04.2012