Կրթաթոշակների մրցույթ Հայ Կրթական Հիմնարկության կողմից

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2012-2013թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ Տես` http://www.aefweb.org/scholarships/?page_id=244

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3.7, 15 կամ 74 միավոր է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել կայքէջի այս մասից, և 2012 հունիսի 4-իցմինչևհուլիսի 20-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ (Մաշտոցի 13, ք. Երևան)։

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով: