Կերտենք խաղաղություն «Միասին»

Ինչպես արդեն հաղորդել ենք, որ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ իրականացնում է «Միասին» խաղաղաշինական ծրագիրը, որի երրորդ փուլի շրջանակներում մի շարք լուսանկարիչներ ու վիդեոմեյքերներ Հայաստանից, Ադրբեջանից ու Ղարաբաղից ներկայացրել են իրենց ստեղծագործությունները «Խաղաղությունշ թեմայով:

Նրանց ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ Facebook սոցիալական ցանցի մեր էջում` “Project “Together!”.
Խնդրում ենք քվեարկել յուրաքանչյուր անվանակարգում Ձեր կարծիքով լավագույն ստեղծագործության օգտին` սեղմելով “Like” հրահանգը:

Քվեարկությունն ընթանալու է մինչև 2012 թվականի մայիսի 15-ը, 23:30:

Մասնակցե´ք քվեարկությանը: