ԱՅՍՕՐ ԿԸՆՏՐՎԻ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Հունգարիայի խորհրդարանն այսօր` մայիսի 2-ին, Բուդապեշտում լիագումար նիստ կանցկացնի երկրի նոր նախագահ ընտրելու համար:

Հիշեցնենք, որ Հունգարիայի նախկին նախագահ Պալ Շմիտդը մեղադրվում էր 1992թ. իր կողմից ներկայացրած գիտական դիսերտացիայի գրագողության մեջ, ինչի պատճառով հրաժարական է ներկայացրել: Ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի Եվրախորհրդարանի 52-ամյա պատգամավոր Յանոշ Ադերը:
Ադերի թեկնածությունն առաջադրել է իշխող պահպանողական կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Հունգարական կառավարության ղեկավարի կարծիքով, իրենց կողմից ընտրված թեկնածուն մի անձնավորություն է, ով  ունակ է իրենց երկրին երաշխավորել «անվտանգություն և որոշակիություն», ինչպես նաև` ապահովել «սահմանադրական կարգի ամրապնդում»:

02.05.2012