Եվրոպայի Օր 2012` Շումանի հայտարարության 62րդ տարեդարձը

Այսօր, Մայիսի 9-ին, Եվրոպան տոնում է Շումանի հայտարարության 62րդ տարեդարձը: 62 տարի առաջ Փարիզում Ռոբերտ Շումանը` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարը, իր ելույթում առաջարկեց Եվրոպայի քաղաքական կազմակերպման մի նոր բանաձեւ, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջեւ պատերազմի գաղափարի բացառելն էր: Հատկանշական է, որ Եվրոպայի ամենասարսափելի հակամարտությունից` Երկրորդ Համաշխարհային պատերազմից ընդամենը հինգ տարի անց նա առաջարկեց Եվրոպական կառույցի ստեղծումը, որը պետք է կառավարեր քարածուխի եւ պողպատի արդյունաբերությունը, այն նույն արդյունաբերության ճյուղը, որի շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմը: Այն երկրներին, որոնց նա ուղղեց իր առաջարկությունը այն նույն երկրներն էին, որոնք իրար էին ոչնչացնում տարիներ առաջ, և այն ժամանակ հաշտեցումը համարձակ քայլ էր համարվում:

Մայիսի 9 դարձավ Եվրոպայի Օր 1985 թվականին: Անդամ պետություններում այսօր նշվում են Եվրոպական ձեռքբերումները:

Հանձնաժողովի անդամները մասնակցելու են Եվրոպայում տեղի ունեցող բազմաթիվ միջոցառումների: Նախագահ Բարոզոն և Խորհրդարանական ​​հանձնաժողովի անդամներ Օթինգերը և Անդորը մասնակցելու են15րդ Եվրոպաֆորումին` Եվրոպայի բարձրաստիճան առաջնորդների և ԶԼՄների ներկայացուցիչների համաժողովին, որն այս տարի տեղի է ունենալու Բրյուսելում:

Քեթրին Աշթոնի և Խորհրդարանական ​​հանձնաժողովի անդամ Ֆյուլի վիդեո ուղերց-հաղորդագրությունները տեղադրվելու են իրենց կայքերում` տեղական միջոցառումների ժամանակ օգտագործվելու համար:

Փոխնախագահ Ռեդինգը ԵՄ պատմության ամենալայն հանրային քննարկում է ձեռնարկելու` որպեսզի ԵՄ քաղաքացիները հնարավորություն ունենան արտահայտելու իրենց կարծիքները իրենց իրավունքների և Եվրեպայի ապագայի վերաբերյալ:

Խորհրդարանական ​​հանձնաժողովի անդամ Գեորգյեվան մասնակցելու է Եվրոպայի Օրվա տոնակատարություններին Բուլղարիայում: Սոֆիա քաղաքում նա կմասնակցի  “Եվրոպական Կինոյի Օրեր”-ի փառատոնի բացմանը, որտեղ կցուցադրվեն ամեն ԵՄ անդամ երկրի մեկական ֆիլմ` Եվրոպական Հանձնաժողովվի MEDIA ծրագրի օժանդակությամբ:

Եվրոպայի Օրը կնշվի նաև Երևանում մայիսի 12-ին տոնակատարությամբ Հյուսիսային պողոտայում (16:00-22:00): Տոնակատարությունը կմեկնարկի տեղեկատվական ցուցահանդեսով, որի ընթացքում հանրությունը կծանոթանա եվրոպական մշակույթին և ԵՄ-Հայաստան փոխհամագործակցությանը:

‘Եվրոպական Ինտեգրացիա’ հասարակական կազմակերպությունը առաջիկա ամիսներին պատրաստվում է մեկնարկել Եվրոպական թեմաներով մի շարք միջոցառումներ` կազմակերպության 10ամյակի ընդառաջ:

Մայիսի 9, 2012

“Միասին” նախագծի շրջանակներում մի շարք լուսանկարիչներ ու վիդեոմեյքերներ Հայաստանից, Ադրբեջանից ու Ղարաբաղից ներկայացրել են իրենց ստեղծագործությունները «Խաղաղությունշ թեմայով:

Նրանց ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ Facebook սոցիալական ցանցի մեր էջում` “Project “Together!”.
Խնդրում ենք քվեարկել յուրաքանչյուր անվանակարգում Ձեր կարծիքով լավագույն ստեղծագործության օգտին` սեղմելով “Like” հրահանգը: