«Սխալ եվրոպականացում». Փոփոխության անհրաժեշտություն


Եվրոպայի սահմանների դեպի արևելք փոփոխվելու հետ զուգընթաց եվրոպականացում ուսումնասիրողները «պարգևատրվել են» եւս մեկ գործնական փորձով: Եվրաինտեգրման ուղին բռնած երկրների օրինակով նկատելի է, որ ԵՄ-ն ձգտում է փոխակերպել երբեմնի ԽՍՀՄ կազմում գտնված այն երկրների ներքաղաքական կառուցվածքը, որոնք այժմ ԵՄ անմիջական հարևաններն են: Իրեն սահմանակից երկրներում խաղաղության, կայունության և բարեկեցության ապահովման համար ԵՄ-ն ձգտում է ստեղծել «ընկերների շրջանակ», որոնք կիսում եմ միևնույն նորմերն ու սկզբունքները , որոնցով առաջնորդվելիս ԵՄ-ն և նրա անդամ երկրները հիմնել են իրենց ներքաղաքական կառույցներն ու իրականացնում  են քաղաքականությունը:

Այսկերպ ԵՄ-ն զարգացրել է մի բարդ շրջանակ, որը նպատակ է հետապնդում փոխակերպելու «վատ կառավարմամբ» նախկին խորհրդային հանրապետությունների ներքաղաքական համակարգը: Բայց այստեղ բախվում ենք մեծ անհամատեղելիության հետ, և անդամակցության հեռանկարի բացակայության պայմաններում ԵՄ-ն առաջարկելու շատ քիչ բան ունի, որպեսզի փոխհատուցի բարեփոխումների գոնե մի մասը: Մյուս կողմից, ԵՄ-ն անգամ մեծ ճնշում չի էլ գործադրել այդ բարեփոխումների ուղղությամբ` միայն հիմնվելով օժանդակության և քաղաքական երկխոսության վրա` պարտադրանքի և ճնշման փոխարեն: Ավելին, եվրոպականացման  և ներքաղաքական բարեփոխումների ճանապարհը բռնած երկրները կարող են քննադատության արժանանալ իրենց նեղ, վայրիվեր հեռանկարի համար, որը գործընթացը նմանեցնում է միակողմանի ճամփայի և Կովկասյան երկրներին վերաբերվում իբրև ԵՄ փոփոխության պահանջների պասիվ հասցեատիրոջ:

Միևնույն ժամանակ թիրախային երկրները պետք է կիսեն պատասխանատվությունը և չգործեն որպես այս երկխոսության պասիվ կողմեր: Ոչ մի լիբերալ կոալիցիա գոյություն չունի, որպեսզի ԵՄ քաղաքականությունը իջեցնի մինչև ներքաղաքական մակարդակի: Եվրոպականացումը խթանվում է գործող այն էլիտաների տարբերակիչ հզորացմամբ, որոնք երբերմն համապատասխանեցնում են իշխանության կոնսոլիդացման իրենց նախապատվությունները ներքաղաքական բարեփոխումների ԵՄ պահանջներին: Հայաստանում, որը մնացել է անցումային փուլում, եվրոպամետ (այսինքն` հակակոռուպցիոն, ժողովրդավարական, մարդու իրավունքների պաշտպանության և այլն) քայլերը հիմնականում խորհրդանշական են եղել` միտված շեղելու միջազգային հանրության քննադատությունը և ապահովելու արտաքին օգնությունը և ներդրումները, մասնավորապես Սփյուռքից:

Այսպիսով, Եվրոպականացումը, և ոչ թե անցումային կառույցները, օգնում է կայունացնել մեր երկրներում առկա քաղաքական և տնտեսական համակարգերը մինչդեռ ժողովրդավարության / հակակոռուպցիայի / մարդու իրավունքների պաշտպանության զարգացման ցուցանիշը կայուն մնացել է նույն` բավականին ցածր մակարդակի վրա` ըստ այդմ ունենալով ԵՄ ձգտումների հակառակ արդյունքը:

Ինչևէ, Հայաստանը մյուս հարևան պետությունների նման նույնպես արձագանքել է արդյունավետ կառավարման ԵՄ պահանջներին` իրականացնելով համանման ձևական կառուցվածքային փոփոխություններ: Բայց այն ավելիի կարիք ունի, քան այն, ինչ առկա է: Այն պահանջում է գործող քաղաքական էլիտայից իրականացնլ համակարգային անցում, որտեղ լիբերալ խմբերն ու ՀԿ-ները կծառայեն որպես հասարակության համար խթան հանդիսացող շարժիչ, կձևավորվի դրական փոփոխության հավատող հասարակություն, շոշափելի ԵՄ խթաններ կլինեն,  կձևավորվի անդամակցության հեռանկարային ապագան ամրապնդող ճիշտ ընկալում: Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում են կառուցվածքային բարեփոխումներ, ներառյալ բոլոր շահառուներին, որպես առկա արժեքների և չափանիշների կարծր համակարգ փոխող միակ ուղին:

Անի Գևորգյան