ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂ ԵՐԿԻՐՆ Է

«Global Peace Index»-ը ուսումնասիրել է աշխարհի 158 երկրները և թողարկել է աշխարհի ամենախաղաղ երկրների ցուցակը, որտեղ Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղ երկրների շարքում է: Այս մասին տեղեկացնում է «visionofhumanity.org» պարբերականը:

Աշխարհը 2009 թվականից ի վեր ավելի խաղաղ է դարձել: Բոլոր տարածաշրջանները բացառությամբ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրկայի, խաղաղության բնագավառում բարելավում են արձանագրել:

Ուսումնասիրությունը 23 կետով դիտարկել է աշխարհի 158 երկիր՝ նկատի ունենալով առաջին հերթին հասարակական անկարգությունները, ռազմական ծախսերը, ներգրավվածությունը զինված հակամարտության մեջ և հարաբերությունները հարևանների հետ:

Իռլանդիան ամենախաղաղ պետություն է, իսկ Սիրիան իր դիրքերը զիջել է 30 կետով՝ դառնալով աշխարհի 147-րդ ամենախաղաղ երկիրը: Սակայն աշխարհի ոչ անվտանգ վայրը, արդեն երկրորդ տարին շարունակ, Սոմալին է: Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի ավարտը, երկրի դիրքերը բարելավել է միանգամից 30 կետով:

Լատինական Ամերիկայում խաղաղության ցուցանիշի բարելավման լավագույն օրինակ է համարվել Վենեսուելայի (123) և Կոլումբիայի (144) հարաբերությունների կարգավորումը:

158 երկրների շարքում Ռուսաստանը 153-րդն է, Իրանը` 128, Ադրբեջանը 132-րդն է, Վրաստան 141-րդը, Թուրքիան՝ 130-րդը: Հայաստանը 115-ն է և այս ցուցանիշով առաջատար է տարածաշրջանի երկրների շարքում: