“Երիտասարդության դերը քաղաքացիական հասարակության կառուցման գործում”

Երիտասարդության դերը քաղաքացիական հասարակության կառուցման գործում” ծրագիրն իրականացվել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Ծրագրով նախատեսված էր երեք դպրոցներում աշակերտների խմբերի ընտրություն և նրանց հետ դասընթացների անցկացում քաղաքացիական հասարակություն, եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն թեմաներով:

Դասընթացներին հաջորդեցին քննարկումներ, հարց ու պատասխաններ աշակերտների և փորձագետների միջև, ինչպես նաև աշակերտների առաջարկների քննարկում:

Դասընթացներից հետո յուրաքանչյուր դպրոցում տեղի ունեցավ մրցույթ, որի արդյունքում դասընթացների լավագույն մասնակիցները ծրագրի ավարտին արժանացան մրցանակների: