RWE-ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՅԱՆՆԵՐ

Գերմանական RWE (Heinisch-Westphalian) Էլեկտրաէներգիայի գործարանը, որը հանդիսանում է նաև Նիդեռլանդներում ատոմակայսնի բաժնետեր, հայտարարել է, որ չի կառուցելու նոր միջուկային էներգիայի կայաններ Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում` իր ներքին շուկայից դուրս:

Մարտ ամսին, RWE-ն հայտարարել էր, որ հրաժարվում է Էնգլսիյում և Օուլդբերիյում (Բրիստոլի մոտակայքում) միջուկային էներգիայի կայան կառուցելու £ 15մլրդ  արժողությամբ ծրագրից: Ընկերությունն այդ որոշումը կայացրել է` հիմնվելով երկարաժամկետ ֆինանսական ռիսկերի և միջուկային կայանների շահագործման արժեքի վրա:

Միջուկային կայանների գործունեության դադարեցման որոշումը Գերմանիան ընդունել է նախորդ տարվա ճապոնական Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո:

RWE ընկերությունը, ինչպես նաև E.On և այլ գերմանական ընկերություններ բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան առ այն, որ միջուկային գործունեության կասեցման որոշումը  նրանց վնասներ է պատճառել, քանի որ ստիպված են եղել շուտ փակել ռեակտորները:

Այս առթիվ E.On շուրջ 8մլրդ եվրոյի (£ 6.4մլրդ) փոխհատուցում է պահանջում գերմանական կայանների կասեցման դիմաց: