ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկում է “Երիտասարդության ձայնը” ծրագիրը, որի շրջանակում ուրախ ենք ընդունել ծրագրին մասնակցության հայտեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է դասընթացների շարք արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում,  բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ և այլն): Ծրագրի այս փուլն անցկացվելու է ԼՂՀ-ում:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան քաղաքագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, պատմաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ և այլ ակտիվ երիտասարդներ, ովքեր մշտապես բնակվում են ԼՂՀ-ում:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, info@europeanintegration.am և Irinavlad2@yandex.ru էլեկտրոնային հասցեներին (միաժամանակ 2 հասցեներին) ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և հակիրճ շարադրանք, թե ինչու եք ցանկանում մասնակցել “Երիտասարդության ձայնը” ծրագրին: Խնդրում ենք հայտերն ուղարկել “Ծրագրին մասնակացության հայտ” նշումով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է, 24:00: Ստացված բոլոր հայտերի դիտարկումից հետո հայտատուների մի մասը կհրավիրվի հարցազրույցի, որից հետո կորոշվեն դասընթացների մասնակիցները:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-588-911 և    097 263693 հեռախոսահամարներով:

Կանխավ շնորհակալություն,

       “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ

“ՄԻԱՍԻՆ”

Ինչպես արդեն տեղյակ եք, “Եվրոպական ինտեգրացիա” (Երևան), ”Հումանիտար հետազոտությունների հանրություն” (Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունները` “Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոն” (Վրաստան) հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացնում են “Միասին” խաղաղասիրական ծրագիրը, որն արդեն եզրափակիչ փուլում է:

Ծրագրի հիմնական նպատակն էր “Խաղաղության ատրիբուտների” (երգ, լուսանկարներ, լոգոտիպ, վիդեո և կարգախոս) ստեղծումը համատեղ ստեղծագործական խմբերի կողմից, ինչպես նաև արվեստի ներկայացուցիչների ներգրավումը խաղաղաստեղծ գործընթացի մեջ, ովքեր մինչ այդ հակամարտության կողմերի միջև երկխոսության կառուցման գործընթացում ակտիվ ներգրավում չեն ունեցել:
Նման լայն ներգրավվածություն ունեցող այս ծրագիրը պարունակում է մի շարք նոր տարրեր` ”Խաղաղության երգը”, “Խաղաղության լոգոն”, “Խաղաղության վիդեոն”, “Խաղաղության լուսանկարները” և “Խաղաղության կարգախոսները”, որոնք բոլորը ղարաբաղյան հակամարտության կողմերը ներկայացնող ստեղծագործական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքներն են:
“Եվրոպական Ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը սկսում է վերը թվարկված բոլոր “խաղաղության ատիբուտների” ներկայացումը, որոնք այս խաղաղասիրական ծրագրին սկզբունքային մասնակցության և համատեղ աշխատանքի պտուղներն են:

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում ՄԻԱՍԻՆ ստեղծված

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ


Եվրոպական Ինտեգրացիա ՀԿ