ԵՄ-ն ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Արտաքին հարաբերությունների խորհուրդը հունիսի 25-ին ընդունեց Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթն ու այն իրականացնելու գործողությունների ծրագիրը: Առաջին անգամ է, որ Եվրոպական միությունն ընդունում է միասնական ռազմավարական փաստաթուղթ այս կենսական կարևորության քաղաքակության վերաբերյալ՝ իրականացման նմանօրինակ  ընդգրկուն գործողությունների ծրագրով:

“Մարդու իրավունքները ինձ համար հատուկ կարևորություն ունեցող ուղղություններից մեկն է իրենից ներկայացնում է մի  արծաթե շարան, որն առկա է արտաքին հարաբերություններ բնագավառում մեր կողմից իրականացվող բոլոր գործողություններում:  Այս ընդգրկուն փաթեթի ըդունմամբ` մենք ցանկանում ենք բարձրացնել ԵՄ-ի մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությունը: Փաստաթուղթն ու Գործողությունների ծրագիրը իրականացնելու նպատակով նաև առաջարկել եմ  նշանակել մարդու իրավունքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ և ակնկալում եմ , որ շուտափույթ նշանակում”,-փաթեթի ընդունումից հետո ասաց Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:

Փաստաթուղթը սահմանում է սկզբունքներ, նպատակներ և առաջնահերթություններ,  որոնք մշակվել են` բարելավելու ԵՄ քաղաքականության արդյունավետութունն ու հետևողականությունը և այն դարձնելու մի համահունչ քաղաքականություն առաջիկա տաս տարիների ընթացքում: Դրանք ներկայացնում են միահամուռ հիմք  ԵՄ անդամ-պետություններւ և  ԵՄ հաստատությունների կողմից հիրավ հավաքական ջանքեր իականացնելու համար:  Ռազմավարական փաստաթուղթը նաև խարսխում է քաղաքացիական հասարակության հետ իրական համագործակցության հանձնառություն: Փաստաթուղթը  նախագծված է լինել ընթեռնելի և հանրամատչելի:

Ռազմավարական  փաստաթղթի հիմնական ենթակետերն են.

  • Մարդու իրավունքները ԵՄ քաղաքականության ներքո
  • Մարդու իրավունքների հաըմնդանրության խթանում
  • Հետևողական նպատակների  հանձնառում
  • Մարդու իրավունքները ԵՄ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում
  • Մարդու իրավունքների բնագավառում ԵՄ առաջնահերթությունների իրականացում
  • Երկկողմ գործունեություն
  • Գործունեություն բազմակողմ հաստատությունների ներքո
  • ԵՄ միասնական գործունեություն

Ռազմավարական փաստաթղթի հիմքում ընկած է “Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԵՄ արտաքին քաղաքականության գործողությունների կենտրոնում` ավելի արդյունավետ մոտեցում” խորագրով համատեղ հաղորդագրությունը: Այն ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին՝ Քեթրին Էշթոնի առաջարկությամբ: Այն իր հերթին հանդիսանում է դեռևս 2010թ.-ի մարտին Կորդոբայի Գյումնիխ քաղաքում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման ժամանակ մեկնարկած երկարատև խորհրդակցությունների արդյունք:

ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագիրը բաղկացած է  36 գլխից, ներառելով 97 միջոցառում, որոնք մշակվել են  ԵԱԳԾ խորհրդակցությունների ընթացքում  Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ` կիսելով իրականացման պատասխանատվությունը: Ոչ-պաշտոնական խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ՀԿ-ների հետ: Գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Գործողությունների ծրագրի պահանջներից մեկը այն է, որ ԵՄ-ն իր տարեկան զեկույցում պետք է ներկայացնի մարդու իրավունքերի ու ժողովրդավարության վերաբերյալ իր առաջընթացը նպատակների իրականացման հարցում:  Սա հնարավորություն կընձեռի  ԵՄ քաղաքականության բոլոր համախոհներին, այդ թվում  քաղաքացիական հասարակությանը, գնահատել ԵՄ գործողությունների ծրագրի ազդեցությունը և նպաստել հետագա առաջնահերթությունների սահմանմանը: