ՀԵՐՄԱՆ ՎԱՆ ՌՈՄՊՈՅԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Ն.Գ. Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում: Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4 և կշարունակվի Վրաստանում և Ադրբեջանում:

Պրն. Ռոմպոյը հանդիպումներ կունենա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին: Նախագահ Ռոմպոյը նաև բացման խոսքով հանդես կգա  «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջև, ինչպես նաև կայցելի Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈՒՆԵՍԿՈ ցուցահանդեսներին: Այնուհետև նա կարճատև այց կկատարի Զվարթնոցի տաճար:

Հանդիպումների ընթացքում Ն.Գ. վան Ռոմպոյը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին,տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաև  երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:

Նախագահներ վան Ռոմպոյը և Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:

02.07.2012