ԼՐԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ 50 ՏԱՐԻՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը կիրակի օրը մասնակցել են Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ֆրանսիայի և Գերմանիայի հաշտության 540 ամյակին նվիրված միջոցառմանը:

Երկու երկրների նախագահների հանդիպումը կայացել է ֆրանսիական Ռեյմս քաղաքում, որտեղ 1962թ.-ին ԳԴՀ առաջին կանցլեր Կոնրադ Ադենհաուերը և Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շարլ դը Գոլը ստորագրել են համերախության համաձայնագիր և միմյանց ձեռք սեղմել:

09.07.2012