“Համացանցի գործիքներ ՔՀԿ-ների համար” ծրագիրը

Ձևավորող համակարգեր հիմնադրամի “Համացանցի գործիքներ ՔՀԿ-ների համար” ծրագիրը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին  հնարավորություն է ընձեռում մասնակցել երկօրյա անվճար ուսուցումների` շահերի պաշտպանության համար առցանց միջոցների և համացանցի գործիքների վերաբերյալ: Ուսուցումներից հետո կտրվի մեկամսյա անվճար խորհրդատվություն: Կարող եք դիտել երկօրյա ուսուցումների նախնական օրակարգը այստեղ: Ձևավորող համակարգեր հիմնադրամի մասին մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել մեր կայքը. www.fsf.am:

Երկօրյա ուսուցումների առաջին փուլին մասնակցության հնարավոր օրերն են ս.թ. օգօոստոսի 11-12-ը, 18-19-ը կամ 25-26-ը: Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել  այստեղ: Ցանկացած քաղաքացիական հասարակության կազմակերպության կամ խմբի կողմից կարող են մասնակցել մինչև 3 ներկայացուցիչներ:  Յուրաքանչյուր մասնակից պետք է գրանցվի և գրանցումը հաստատի իր էլ. փոստի հասցեով:

ԳՐԱՆՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՏԱՏԵԼ  ԳՐԱՆՑՈՒՄԸ` ԲԱՑԵԼՈՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿԸ ԵՎ ՍԵՂՄԵԼՈՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԿՈՃԱԿԸ:

Եթե հարցեր ունենաք, խնդրում ենք զանգահարել 055 56 32 68 կամ գրել ”armo2007″ Skype հասցեին: Ուսուցման վայրը և մանրամասները կուղարկվեն գրանցված և հաստատած մասնակիցներին: Հուսով ենք տեսնել Ձեզ բոլորիդ ուսուցումներին: