ԻՍՊԱՆԱՑԻ ՀԱՆՔԱՓՈՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ԵՆ

Իսպանացի հանքափորները, ովքեր բողոքում են ածխի արդյունաբերության սուբսիդիաների կրճատման իրենց կառավարության մտադրությունից, երեք օրով ոտքով անցել են 400 կմ տարածություն և հասել իրենց վերջնական նպատակակետին՝ Մադրիդի Պուերտե դել Սոլ հրապարակ, հայտնում է EuroNews-ը:
Միացված լապտերներով գլխարկներով հանքափորներին, ի հեճուկս վերջիններիս ակնկալիքների, բավականին ջերմ են դիմավորել իսպանական մայրաքաղաքում:
Քայլերթի ժամանակ Սիներա քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, որի ընթացքում ոստիկանները ռետինե փամփուշտներ են կիրառել: Սակայն, իրավապահները շուտով ստիպված են եղել նահանջել, քանի որ հանքափորների ցույցին ակտիվորեն աջակցել են քաղաքի հարյուրավոր բնակիչներ:
Հիշեցնենք, որ իսպանական կառավարությունը ցանկանում է 63% -ով կրճատել ածխի արդյունաբերության սուբսիդիաները, ինչն, ըստ հանքափորների, կհանգեցնի աշխատողների մեծածավալ կրճատման, որն առանց այն էլ նկատելի է վերջին ժամանակներում:
11.07.2012