ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (ՌԴ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ադրբեջանի կողմից հատել են ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի զորքերի շփման գիծը և մուտք գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք:
ԼՂՀ-ում ԵԱՀԿ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կհանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Լեռնային Ղարաբաղում ծրագրված հանդիպումների անցկացումից հետո համանախագահները կուղևորվեն Երևան, որտեղ ակնկալվում է, որ նրանք կլինեն հուլիսի 12-ին:

Հայաստանում համանախագահները կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցի արդյունքներով համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: