ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿԸ ՀԱՍԱՎ ՔԱՐԱՀՈՒՆՋ

Մեծ Բրիտանիայի տարածքով օլիմպիական ջահի փոխանցման 70 օր տևելիք էստաֆետան շարունակվում է: Այսօր՝ 55-րդ օրը կարճ տարածության մրցավազորդ օիլիմպիական խաղերի քառակի չեմպիոն ամերիկացի Մայքլ Ջոնսոնը ջահը հասցրել է Քարահունջ: Հին բրիտանացիների ներկայացմամբ Քարահունջը եղել է աշխարհի կենտրոն և մարդկանց համախմբման խորհրդանիշ:

«Դա հրաշալի էր, – տպավորություններով կիսվում է վազորդը,- արևը դուրս եկավ և երկինքը լուսավորվեց: Օլիմպիական ջահով վազելն ուղղակի անմոռանալի զգացում է, իսկ այն Քարահունջով անցկացնելն առավել ևս»:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացմանը մնացել է ընդամենը երկու շաբաթ:

12.07.2012