Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթ

Սույն մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանը` նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ կանանց հիմնախնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:
Մասնակցության պայմանները. Մրցույթին իրենց ռադիո եւ տեսանյութերը կարող են ներկայացնել հայաստանյան ռադիոկայանների, հեռուստաընկերությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներն ու անկախ լրագրողները: Ռադիո ռեպորտաժները եւ տեսանյութերը պետք է հեռարձակված լինեն 2012 թ.-ի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը եւ կարող են ներկայացնել առողջապահության, գործազրկության, կրթության, կանանց`քաղաքական կյանքում մասնակցության
խնդիրները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական այլ թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող կանանց: Ռադիո/տեսանյութերը պետք է չգերազանցեն 4 րոպեն: Ներկայացված նյութերը
գնահատվելու են հետեւյալ չափանիշներով. - Հավասարակշռվածություն եւ անաչառություն, -Համապարփակ լուսաբանում. նոր տեղեկատվություն, փաստացի մանրամասներ, վառ օրինակներ, օգտագործված աղբյուրների բազմազանություն, -Լուսաբանման հմտություններ. նյութի`ընթերցողին գրավելու, զգացմունքային ազդեցություն ունենալու, ինչպես նաեւ կառուցվածքային, ստեղծագործական եւ ոճական բաղադրիչների առկայություն:

Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2012թ. օգոստոսի 31-ը, ժամը 17:00:

Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթին ժյուրիի կողմից հաղթող ճանաչված
հեղինակները կպարգեւատրվեն վկայագրերով եւ դրամական մրցանակներով.

Ռադիո ռեպորտաժներ՝

1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000 դրամ

2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 55,000 դրամ

3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45,000 դրամ

Տեսանյութեր՝

1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000 դրամ

2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 55,000 դրամ

3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45,000 դրամ:
IWPR-ի հայաստանյան գրասենյակի գործընկերները հավելյալ մրցանակներ են սահմանել որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող ռադիո/տեսանյութի համար.

  • «Կինը եւ քաղաքականությունը» թերթը (կայքը`www.women.net) հատուկ մրցանակ կշնորհի կանանց` քաղաքական կյանքում ներգրավվածության խնդիրը լուսաբանող լավագույն ռադիո ռեպորտաժի կամ տեսանյութի հեղինակին:
  • Երիտասարդ կանանց եւ աղջիկների հասարակական գործունեության, իրենց համայնքներում հեղինակած քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ կրթության ոլորտի կամ քաղաքացիական ակտիվիզմի այլ բնագավառներում նրանց մասնակցության մասին պատմող լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակը կարժանանա «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կողմից սահմանված հատուկ մրցանակին:
  • ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հատուկ մրցանակ կշնորհի՝ երիտասարդ կանանց և դեռահաս աղջիկներին վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությանն անդրադարձող լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակին:

IWPR-ը իրավասու է վերահրապարակել մրցույթի հաղթողների հեղինակած նյութերը www.iwpr.net կայքում եւ այլ լրատվամիջոցներում: Վերահրապարակված նյութերը խմբագրվելու են` IWPR-ի չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: