Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթ.

Մրցույթին իրենց ռադիո եւ տեսանյութերը կարող են ներկայացնել հայաստանյան ռադիոկայանների, հեռուստաընկերությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներն ու անկախ լրագրողները: Ռադիո ռեպորտաժները եւ տեսանյութերը պետք է հեռարձակված լինեն 2012 թ.-ի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը եւ կարող են ներկայացնել առողջապահության, գործազրկության, կրթության, կանանց`քաղաքական կյանքում մասնակցության
խնդիրները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական այլ թեմաներ: