Moody’s-ն իջեցրել է Իտալիայի վարկանիշը

Moody’s միջազգային գործակալությունը երկու նիշով` A3-ից Baa2-ի, իջեցրել Է Իտալիայի վարկային վարկանիշը, տեղեկացնում է EuroNews-ը: Երկրի համար բացասական կանխատեսմամբ գործակալությունը կարծում է, որ իտալացիներին առաջիկայում առավել բարդ տնտեսական իրավիճակ է սպասվում:

Իտալիայի տնտեսության նկատմամբ վստահության անկումը գործակալության մասնագետները կապում են ինչպես երկրի ներքին ճգնաշամի, այնպես էլ ողջ եվրագոտում առկա խնդրիրների հետ:

Պաշտոնական Հռոմը չի բացառում Մադրիդրի օրինակով ԵՄ-ի օգնությանը դիմելու հավանականությունը: Այս մասին օրերս հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին` ֆինանսների նախարարի նշանակումից հետո: Նոր նշանակումից առաջ այս պաշտոնը վարչապետի պաշտոնի հետ համատեղում էր հենց ինքը Մոնտին:

13.07.2012