ԷՇԹՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ստորև ներկայացնում ենք Էշթոնի խոսքերը:

«Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում «նախագահական ընտրություններ» տեղի կունենան: Ես կցանկանամ վերահաստատել, որ Եվրոպական միությունը չի ճանաճում այն սահմանադրական և իրավական շրջանակաը, որի համաձայն անցկացվելու են ընտրություններ: Այս «ընտրությունները» չպետք է խոչընդոտեն հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր բանակցային շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման գործընթացին»

«Ես վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Ես վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի պատրաստակամությունը»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

19.07.2012