ԼՈՆԴՈՆ 2012. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԳԼԽԻՆ ԿՐԿԻՆ ԱՄՊ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ

Մեծ Բրիտանիայի գլխավոր՝ Հիթրոու օդանավակայանում անժամկետ գործադուլ են հայտարարելու: Այս օրերին Լոնդոն են ժամանում խաղերին մասնակցող մարզիկներ, լրագրողներ և զբոսաշրջիկներ: Թե ինչքան կտևի գործադուլը, կհայտնի երկրի խոշորագույն արհմիություններից մեկը՝ Հասարակական և կոմերցիոն ծառայությունների աշխատողների միությունը: Սակայն իշխանություններն այս քայլն անարդարացի են համարում:

Իմիգրացիայի հարցերով նախարարի պնդմամբ. «Արհմիության յուրաքանչյուր ութերորդ անդամ դեմ է քվեարկել գործադուլին: Քվեարկության նման արդյունքի դեպքում ուղղակի ահավոր կլինի գործադուլի դուրս գալ և խոչընդոտել օլիմպիական խաղերի անցկացմանը»:

Բրիտանացիների կածիքով, ի հեճուկս այս ամենի, խաղերը դրականորեն կանդրադառնան Լոնդոնի՝ միջազգային հեղինակության ամրապնդմանը և բրիտանական մայրաքաղաքի համար լավ գովազդ կլինեն:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին և կտևեն մինչ օգոստոսի 12-ը:

19.07.2012